Դանակով զինված տղամարդը Տոկիոյի ռեստորաններից մեկի տնօրենին պատանդ է վերցրել
Դանակով զինված տղամարդը Տոկիոյի կենտրոնում գտնվող կորեական ռեստորաններից մեկի խոհանոցն է «գրավել»: Այս մասին ՌԻԱ գործակալության տեղեկացմամբ՝ հաղորդում է Asahi հեռուստաընկերությունը:
Ըստ աղբյուրի՝ տղամարդը պատանդ է վերցրել ռեստորանի տնօրենին: Ոստիկանները բանակցում են նրա հետ, սակայն նրա պահանջների վերաբերյալ տեղեկատվություն չկա:
