Գունավոր մետաղների գները նվազել են՝ բացառությամբ մոլիբդենի և կոբալտի. LME
Լոնդոնի մետաղների բորսայի մայիսի 13-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինը նվազել է 0.37%-ով և կազմել 1476.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.35%-ով և կազմել 5245.00 դոլար, կապարի գինը նվազել է 2.08%-ով և կազմել 1624.50 դոլար, նիկելի գինը նվազել է 0.46%-ով և կազմել 12275.00 դոլար, անագի գինը նվազել է 0.63%-ով և կազմել 15154.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.91%-ով և կազմել 1980.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 20018.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 30000.00 դոլար:
