Գյումրիում ծեծի են ենթարկել հաշմանդամություն ունեցող անչափահաս աղջկան և եղբորը

Գյումրու Մուշ թաղամասում ծեծի են ենթարկել հաշմանդամություն ունեցող անչափահաս աղջկան և նրա եղբորը․ մայրն ահազանգել է ոստիկանություն

«Առավոտ»-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 11-ին Գյումրու Մուշ թաղամասում 31-ամյա հարևանուհին շենքի բակում ծեծի է ենթարկել 11-ամյա հաշմանդամություն ունեցող աղջկան և նրա 6-ամյա եղբորը՝ պատճառելով ֆիզիկական ցավ ու քերծվածքներ։

Երեխաների մայրը հաղորդում է տվել, իսկ փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական բաժին։

Share This