Գյումրիի «Սուրբ Մարիամ» մանկապարտեզում դեռևս տեր Թոդիկի մեթոդներով են շարժվում
AmbionNews-ը ահազանգեր է ստացելԳյումրիի «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի սաների ծնողներից, որ իրենց երեխաներին դաստիարակը խփում է, իրենց երեխաները հոգեբանական ճնշումների են ենթարկվում։Ծնողները մեզ հետ զրույցում նշում են, որ դաստիարակներից մեկը խփում է երեխաներին, վիրավորում է։ Երեխաները վախեցած են գալիս տուն։AmbionNews-ի լրագրողն է եղել նշված մանկապարտեզում և փորձել ծանոթանալ իրավիճակին։ Մանկապարտեզի տնօրենը`Աշխեն Գևորգյանը հրաժարվեց հարցազրույց տալ, կամ առհասարակ մեկնաբանել կատարվածը, ասաց, որ այդ ծնողին դատի է տալու իր աշխատողի բարի համբավին կպնելու համար։ Պարզվում է, որ բարի համբավի տեր դաստիարակը Աշխեն Գևորգյանի բարեկամուհին է։«Սուրբ Մարիամ» մանկապարտեզի սաների ծնողները վրդովված են, որ դեռևս տեր Թոդիկյան մեթոդներով են դաստիարակում։
