Գյումրեցի կրտսեր դպրոցականները հյուրընկալվել էին Ամերիկյան անկյունում

Գյումրիի թիվ 9 դպրոցի «3-րդ ա» դասարանն այսօր հյուրընկալվել էր Գյումրու ամերիկյան անկյունում, որը գործում է Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնում Ամերիկյան դեսպանատան հովանավորության ներքո։ Կրտսեր դպրոցականները, գլխավորությամբ դասղեկ Շ․ Մխիթարյանի, ծանոթացել են կենտրոնի հնարավորություններին, իրականացրած առաքելությանն ու տեխնիկական նորարարություններին։ Վստահաբար այս այցելությունը կտպավորվի փոքրիկների մոտ եւ կխթանի նրանց մոտ հետաքրքրությունը ժամանակակից տեխնոլոգիաների հանդեպ, կձեւավորի կնպաստի ստեղծարար մտածողության ձեւավորմանը, ինչը չափազանց կարեւոր է քսանմեկերորդ դարի քաղաքացու կերտման համար։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )