Գիրք կարդալը կարեւոր է նաեւ այսօր
Շատ ուրախալի է տեսնել, որ Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը ապագա սերունդը արժեւորում է Գրքի տոնով, գրքի եւ ընթերցանության մեծարման հանդիսությամբ, ինչպես դա արվեց Գյումրու թիվ 9 դպրոցում։ Կարեւոր է ընթերցանությունը բոլոր ժամանակներում ու նաեւ՝ այսօր, որպես գիտելիք ստանալու հիմնական աղբյուրներից մեկը։ Կարեւոր է, որ աշակերտները ոչ միայն գնահատեն գիրքն ու ընթերցանությունը, այլ նաեւ՝ գիրք նվիրելու մշակույթ:


