Գիտնականները մարդկանց «գերտեսողությամբ» օժտող գիշերային տեսունակության ոսպնյակ են ստեղծել
Գիտնականները մարդկանց «գերտեսողությամբ» օժտող գիշերային տեսունակության ոսպնյակ են ստեղծել:
Նանոմասնիկներ օգտագործող ոսպնյակները, որոնք ցածր հաճախականության լույսը կլանում են՝ նախքան այն տեսանելի սպեկտր արձակելը, դնողներին հնարավորություն են տալիս տեսնել մարդու աչքի համար անտեսանելի ինֆրակարմիր ալիքները։ Եվ ի տարբերություն ավանդական գիշերային տեսունակության ակնոցի, այդ ոսպնյակները սնուցման աղբյուր չեն պահանջում։ Հետազոտողները նոր ոսպնյակը նկարագրել են Cell Press հանդեսում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գիշերային մարտերում առաջին անգամ օգտագործվելով, ավանդական գիշերային տեսունակության ակնոցն էլեկտրոնային խողովակ են օգտագործում՝ պատկերն ուժեղացնելու համար՝ տեսանելի լույսը կամ մոտ-ինֆրակարմիր ֆոտոնները վերածելով էլեկտրոնների։ Այդ էլեկտրոններն այնուհետև ուղղվում են ֆլուորեսցենտային էկրանին, ստիպելով նրան կանաչ լույս արձակել։
Սակայն այդ ակնոցը սովորաբար էներգիայի աղբյուր է պահանջում, ինչը դրանք ծանրաշարժ է դարձնում։ Ինֆրակարմիր ակնոցը ևս ի վիճակի չէ ճշգրիտ հայտնաբերել լույսը ինֆրակարմիր տիրույթում, հատկապես ավելի երկար ալիքի դեպքում։
Նոր ոսպնյակներ ստեղծելու համար գիտնականները նանոմասնիկներ են ներդրել ճկուն, ոչ թունավոր պոլիմերների մեջ, որոնք սովորաբար օգտագործվում են փափուկ կոնտակտային ոսպնյակներում: Նատրիումի գադոլինիումի ֆտորիդից և ֆլուորեսցենտ իտերբիումից, էրբիումից և ոսկուց կազմված նանոմասնիկները կլանում են 800-1600 նանոմետր ալիքի երկարությամբ մոտ-ինֆրակարմիր ֆոտոններ, ապա ճառագայթում դրանք որպես տեսանելի լույս՝ 380-750 նանոմետր ալիքի երկարությամբ։
Գիտնականները սկզբում իրենց նոր ոսպնյակները փորձարկել են մկների վրա, սակայն ազդեցությունը նշանակալի չի եղել, քանի որ մկները աղջամղջասեր կենդանիներ են։
Պարզվել է, որ մարդիկ ընդունակ են ընկալել թարթող ինֆրակարմիր լույսը և որոշել դրա ուղղությունը։ Հետազոտողները նշել են, որ այդ ինֆրակարմիր տեսողությունը բարելավվել է, երբ մասնակիցները փակել են աչքերը։
Այնուհետև գիտնականները ոսպնյակների մեջ ներդրված նանոմասնիկները փոխարինել են փոփոխված տարբերակներով, որոնք մոտ-ինֆրակարմիր սպեկտրի որոշակի մասերը քարտեզագրել են կապույտ, կանաչ և կարմիր գույների։ Հետազոտողները ենթադրել են, որ այդ կարգավորումը կարող է օգտագործվել գունագարություն (դալտոնականություն) ունեցող մարդկանց օգնելու համար։
Չնայած այդ խոստումնալից նվաճումներին, անհրաժեշտ է հետագա աշխատանք։ Ներկայում նրանք կարող են հայտնաբերել միայն LED աղբյուրներից եկող լույսը, որոնք աներևակայելի պայծառ են, ուստի գիտնականները պետք է մեծացնեն ոսպնյակների զգայունությունը, որպեսզի կարողանան հայտնաբերել ավելի ցածր ինտենսիվության լույսը։
