Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ֆորդ Տրանզիտ»-ն ու «ԳԱԶ-53»-ը
Սեպտեմբերի 18-ին, ժամը 09:15-ի սահմաններում, Շիրակի մարզում՝ Գյումրի-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում, բախվել են Շիրակի մարզի բնակիչներ՝ 52-ամյա Արա Ա.-ի վարած «Ֆորդ Տրանզիտ»-ն ու 61-ամյա Սեդրակ Հ.-ի վարած «ԳԱԶ-53»-ը։
Բախման հետևանքով երկու մեքենաներն էլ դուրս են եկել ճանապարհից և հայտնվել դաշտում։ Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, Արա Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
