ՀԱՆԳՍՏԱՑԻՐ․ ԴՈՒ ԵՐԲԵՔ ՉԵՍ ԵՂԵԼ ՆՐԱՆՑ «ԾՈՒՌ ՀԱՅԵԼԻՆԵՐԻ» ՆԿԱՐԱԳՐԱԾ ՄԱՐԴԸ
Պատկերացրու՝ մանկուց քեզ կանգնեցրել են մի սենյակում, որտեղ բոլոր հայելիները ծուռ էին։ Մեկը քեզ ցույց էր տալիս չափազանց մեծ, մյուսը՝ անկյունավոր, երրորդը՝ կոպիտ ու անհրապույր։ Երբ երեխան ամեն օր նայում է այդ հայելուն, նա չի մտածում, որ հայելիներն են ծուռ. նա հավատում է, որ հենց ինքն է այդպիսին։
Ծնողների, հարևանների , ուրիշների ասածները իրականում նրանց ներքին «հայելիների» արտացոլանքն են՝ իրենց չբավարարված սպասումները, վախերը, սահմանափակ պատկերացումներն այն մասին, թե ինչպիսին «պետք է լինի հարմար աղջիկը/տղան ։
Դու երբեք չես եղել նրանց նկարագրածը. դու պարզապես երկար ժամանակ նայել ես նրանց ծուռ հայելիներին։
ՀԱՆԳՍՏԱՑԻՐ
