Գավառցիները հարվածել են նաև ոստիկանապետ Արման Սարգսյանին․ Մալյան
Վերջին օրերին ակտիվ քննարկվում էր Գացառում տեղի ունեցած սպանություններն ու դրան հաջորդած վենդետան։ Մամուլում լուրեր հայտնվեցին, որ Գավառի հիվանդանոցի վրա հարձակման ժամանակ տեղում է եղել նաև ոստիկանապետ Արման Սարգսյանը։ Ոստիկանությունը հերքեց լուրը՝ պնդելով, որ ոստիկանապետը տեղում չի եղել, իսկ հիվանդանոցի վրա հարձակվել են ավելի քան 500 հոգի, որն էլ խանգարել է ոստիկաններին կանգնեցնել նրանց։ Միջադեպի մասով հասարակական գործիչ Նարեկ Մալյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Ուրեմն մի դեպք հիշեցի, կարծեմ 2013 թվականն էր:
ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներ, թվով 3 հոգի գնացել էին ոստիկանություն ինչ որ քաղաքական ակցիա էր: Գնացել էին հանցագործության մասին հաղորդում տալու: Մեկը Սիփան Փաշինյանն էր, մյուսներին հիմա չեմ հիշում:
Ուրեմն էս էրեխեքին ոստիկանության բաժնում ասել էին սպասեք, հիմա կընդունենք ձեր հաղորդումը:
Մոտ 40 րոպե անց ակտիվիստներին շատ կոպիտ սկսել էին բերման ենթարկելու գործընթաց:
Ես տեղեկանալով այդ մասին, մտնում եմ Վլադիմիր Գասպարյանի մոտ:
-Նարեկ, ինձ զեկուցել են, որ ակտիվիստները 30 հոգով փորձել են հարձակվել բաժնի վրա:
Պարզվում է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը որոշել է քաղաքական «մուտիլովկա» անել ու կեղծ տվյալներ է զեկուցել: Գիտեին, որ Գասպարյանը բաժնի նկատմամբ ոտնձգությունները շատ սուր էր տանում:
Սկսեցի պատմել, որ սուտ են զեկուցել…
Գասպարյանը վերցրեց հեռախոսը զանգահարեց այդ պաշտոնյային:
-Լսիր, Պողոս (անունը պայմանական է), ասում ես քանի՞ հոգով են եղել ակտիվիստները…
-ԴԵ մի 25-30 կլինեին պարոն գեներալ:
-Ավելի կոնկրե՞տ:
-Դե հաստատ 15-20 կլինեին..
-Հստակ թիվ ասա,- արդեն բարկացած հարցրեց Գասպարյանը:
-Իմ իմանալով մոտ 10…
-էլի իջնելու տեղ ունես…
– 3 հոգի են եղել պարոն ոստիկանապետ:
Հաջորդիվ չասեմ ինչ կատարվեց: Միայն տեղեկացնեմ որ երեք իրադարձություն եղավ:
1. Իսկույն ազատվեցին ակտիվիստները:
2. Համակարգից անվերադարձ հեռացվեց ստախոս պաշտոնյան:
3. ՀՀ ոստիկանության բոլոր բաժինների մուտքերի դիմաց և հերթապահ մասերում տեղադրվեցին տեսախցիկներ առնվազն 2 ամիս տեսանյութը պահպանելու հնարավորությամբ:
Հ.Գ. Երեկ Գավառում հիվանդանոցի վրա հարձակվողները եղել են մոտ 10 հոգի: Ոստիկանապետը 4-5 ոստիկանի հետ եղել է հիվանդանոցում ու անձամբ նրան ևս բաժին է հասել քյավառցիների քոթակից: Մնացածը թե պաշտոնապես ինչ ու ոնց կհերքեն ու կհաստատեն ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ…»։
