Գալկինը շնորհավորել է Պուգաչովային՝ իրենց ամուսնության տարեդարձի առթիվ

Ռուս հաղորդավար եւ շոումեն Մաքսիմ Գալկինը շնորհավորել է փոփ երգչուհի Ալլա Պուգաչովային՝ իրենց ամուսնության տարեդարձի առթիվ։ Տոնական լուսանկարով հումորիստը կիսվել է Instagram-ի իր էջում։

«12 տարի օրինականացված երջանկություն»,-գրել է հաղորդավարը։

Այս տարվա դեկտեմբերի 23-ին երգչուհին ու շոումենը նշել են իրենց նիկելի հարսանիքը։

Պուգաչովան եւ Գալկինը պաշտոնապես ամուսնացել են 2011 թվականի դեկտեմբերի 23-ին։ Երկու տարի անց ընտանիքում ծնվել են երկվորյակներ Լիզան եւ Հարին։

Share This