Բլինկենը ժամանել է Իսրայել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Իսրայել՝ քննարկելու Գազայում իրավիճակը, հայտնում է Associated Press-ը։

Երեքշաբթի և չորեքշաբթի Բլինկենը կհանդիպի Իսրայելի և Պաղեստինի ղեկավարության հետ, որոնց հետ կքննարկի Թուրքիայի, Հորդանանի, Քաթարի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի առաջարկները։

ԱՄՆ պետքարտուղարն իր՝ տարածաշրջան կատարած այցը կավարտի Եգիպտոսի նախագահի հետ հանդիպումով։

Սա Էնթոնի Բլինկենի չորրորդ ուղևորությունն է Մերձավոր Արևելք երեք ամսվա ընթացքում:

Սպիտակ տան գլխավոր նպատակը, ըստ ամերիկացի փորձագետների, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունը տարածաշրջանային հակամարտության չվերածելն է։

Share This