Բիանկա Սենսորիին կրկին կասկածել են Քիմ Քարդաշյանի ոճը նմանակելու մեջ
Քանյե Ուեսթի կնոջը՝ Բիանկա Սենսորին, հերթական անգամ կասկածել են Քիմ Քարդաշյանի ոճը նմանակելու մեջ։

Քանյեն եւ Բիանկան մասնակցել են Ty Dolla $ign-ի ծննդյան խնջույքին, որը տեղի է ունեցել Արեւմտյան Հոլիվուդում։ Աղջիկը հերթական անգամ ցուցադրել է իր բարեմասնությունները՝ կրելով շատ խորը դեկոլտեով համարձակ մինի զգեստ։


Այս հանդերձանքով նա շատ նման էր այն կերպարին, որը Քիմն ընտրել էր 10 տարի առաջ՝ իր 34-ամյակի խնջույքին։ Նա հագել էր նույն ոճի՝ խորը լանջաբացվածքով ճերմակ զգեստ։ Այնուամենայնիվ, այն ավելի երկար էր:

