Բերդյանսկում սպանվել է ռուսական գերությունից վերադարձած հայ դեռահասը
հունիսի 25-ին Զապորոժիեի շրջանի (Ուկրաինայից գրավված է ռուսական զորքերի կողմից) վարչակազմի ղեկավար Վլադիմիր Ռոգովը հայտարարել է ուկրաինացի երկու անչափահասների սպանության մասին: Այս մասին գրում է ուկրաինական TCH-ը:
Նրանցից մեկը 16-ամյա Տիգրան Օգանեսյանն է, ով նախկինում գերության մեջ է եղել ռուսների մոտ (լուսանկարում՝ ձախից)։
Ռոգովը պնդում է, որ ժամը 19.00-ին, երբ մարդիկ հանգստանալիս են եղել քաղաքի ափամերձ հատվածում, երկու դեռահասներն ինքնաձիգներից կրակ են բացել։
Իրավապաշտպանները փորձում են հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Նրանց խոսքով՝ դեռահասների գործերը հետաքննվել են ժամանակավորապես օկուպացված Բերդյանսկում, Ռուսաստանի օկուպացիոն իշխանությունները որոշել էին գործերը հասցնել դատարան։Մեկ տարի շարունակ «Երեխաների որոնողական ծառայությունը» իրավապաշտպանների հետ միասին անդրադարձել է Ռուսաստանի անվտանգության ուժերի կողմից Տիգրան Օգանեսյանի և Նիկիտա Խագանովի հետապնդման պատմությանը։ Նրանք հասել էին առավելագույն հրապարակայնության և գրավել միջազգային հանրության ուշադրությունը։
Ռուսները մեղադրում էին երկու դեռահասներին Մելիտոպոլի երկաթուղու վրա դիվերսիա նախապատրաստելու մեջ։ Սակայն մինչ մեղադրանք առաջադրելը, ուժայինները մի քանի օր շարունակ խոշտանգել են Օգանեսյանին ու Խանգանովին և նրանց ընտանիքներին։
Քննիչները գործը նախապատրաստում էին դատաքննության։ Մեղադրանքից հետո ընկերներին բաժանել են. Նիկիտային ուզում էին մեղադրել գողության մեջ, իսկ Տիգրանին՝ դիվերսիա պատրաստելու։
Սպանության նախորդ օրը տղաները գտնվում էին օկուպացիոն ոստիկանությունում։ Ընդամենը կես ժամ անց այ բանից հետո, երբ Տիգրանի մայրը խոսել է որդու հետ, նրան է զանգել քննիչն ու ասել, որ որդին սպանված է։
Մոր հետ զրույցում Տիգրանն ասել էր, որ քայլում են Նիկիտայի հետ և մտածում, թե ինչպես նշեն վերջինի ծննդյան օրը։ Այսօր՝ հունիսի 25-ին, տղան պետք է դառնար 17 տարեկան։
