Բերանի տհաճ հոտը կարող է վկայել բազմաթիվ առողջական խնդիրների մասին․ բժիշկ

Ազդանշանները, ինչպիսիք են մեզի գույնի և հոտի փոփոխությունը, կարող են վկայել երիկամների հիվանդությունների մասին, սակայն կան նաև ոչ այնքան ակնհայտ նշաններ, որոնք նույնպես վկայում են կենսական օրգանների հետ կապված խնդիրների մասին, «МедикФорум»-ին տված հարցազրույցում ասել է ուրոլոգ Վադիմ Բաշկատովը։

Մասնագետի խոսքով՝ մեզի քանակի նկատելի տատանումը կարող է վկայել օրգանիզմի ջրային հավասարակշռության փոփոխության և երիկամների աշխատանքի խախտման մասին։ Արժե զգուշանալ նաև մատների մշտական ​​այտուցման, փքվածության, մեջքի ստորին հատվածում ցավի դեպքում։

Բժիշկը նաև նշել է, որ բերանի տհաճ հոտը կարող է վկայել երիկամների հետ կապված խնդիրների մասին։

«Բերանի տհաճ հոտը կարող է վկայել բազմաթիվ առողջական խնդիրների մասին։ Երիկամների հիվանդության դեպքում բերանից ամոնիակի հոտ է գալիս»,- ասել է ուրոլոգը։

Բժիշկն ընդգծել է, որ թվարկված նշանները կարող են խոսել ոչ միայն երիկամների հիվանդությունների, այլ նաև այլ խնդիրների մասին, և խորհուրդ է տվել ժամանակին արձագանքել մարմնի ազդանշաններին և դիմել օգնության։

Share This