Բելգիայում ջրհեղեղները տասնյակ մարդկանց կյանք է խլել

Բելգիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 20-ի, նույնքան մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին գրում է Deutsche Welle պարբերականը:
Վարչապետ Ալեքսանդր Դե Կրոուն հուլիսի 20-ը հայտարարել է ազգային սգո օր:
Ներկայիս ջրհեղեղները կարող են ամենամասշտաբայինը լինել երկրի պատմության մեջ, նշել է կառավարության ղեկավարը: Շատ տեղանքներում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, հավելել է նա: Ամենաշատը տուժել է թագավորության արևելքում գտնվող Լիեժ նահանգը: Նահանգի Պեպենստեր քաղաքում փլուզվել է 20 տուն:https://www.youtube.com/watch?v=W5lausj-ns8&t=27s
