Բելգիայում ապրիլի 24-ին հայ համայնքը ցույց կանցկացնի Թուրքիայի դեսպանատան առջև

Բելգիայում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներն այս տարի ապրիլի 24-ին անցկացվելու են մի քանի ուղղություններով: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը նշել է, որ առաջին հանգրվանը պաշտոնական ոգեկոչման արարողությունն է, որը տեղի է ունենալու Բրյուսելում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ: Մասնակցելու են քաղաքական դեմքեր, պատգամավորներ, կուսակցությունների ներկայացուցիչներ, տարբեր քաղաքապետներ: Կլինեն պաշտոնական ելույթներ, որոնցից հետո ներկաները ծաղիկներ կխոնարհեն՝ ի հիշատակ ցեղասպանության նահատակների:

Միջոցառումների երկրորդ հատվածը նախատեսված է Բելգիայում Թուրքիայի դեսպանատան առջև, որտեղ հայ համայնքը ցույց կանցկացնի՝ պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Այս երկու նախաձեռնությունները, ցավոք, չեն կայանա այնպես, ինչպես նախորդ տարիներին: Պատճառը՝ համավարակով պայմանավարոված սահմանափակումներն են: Առավելագույնը 50 հոգի պետք է կարողանա մասնակցել միջոցառումներին»,- ասել է Հարութ Շիրինյանը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )