Բալիի հյուրանոցներից մեկում դելֆիններին պահել են սարսափելի պայմաններում, նրանցից մեկը կուրացել է (տեսանյութ)
Բալիի Բնական ռեսուրսների պաշտպանության կենտրոնի աշխատակիցները «Մելկա» հյուրանոցից դուրս են բերել երկու դելֆինի, որոնք այնտեղ ավելի քան տաս տարի պահվել են սարսափելի պայմաններում: Այդ մասին հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից, հաղորդում է Life.ru-ն:
Ինչպես լրագրողներին ասել է կենտրոնի ներկայացուցիչ Ռիկ Օ’Բարին, հյուրանոցի այցելուներին զվարճացնող կաթնասուններն ապրել են «մեծ զուգարան» հիշեցնող ջրավազաններում:
Նա նշել է, որ այդպես կոչված ջրավազաններում լուծված չի եղել նույնիսկ դելֆինների համար զուգարանի խնդիրը, կենդանիների կղանքից ազատվելու համար ջրի մեջ պարզապես քլոր են լցրել:
Նման պայմաններում երկար տարիներ մնալու պատճառով դելֆիններից մեկը կուրացել է, երկուսն էլ կորցրել են ատամները, մասնագետները կաթնասունների ընդհանուր վիճակը գնահատել են ծանր:
