«Բալասանյան դաշինքը» իրադարձություններին, քաղաքի իրավիճակի մասին տեղեկանում է մամուլից

Արդեն երկու շաբաթից ավել է Գյումրին քաղաքապետ չունի, քաղաքապետարանի աշխատանքը պարալիզացված է։ Քաղաքում նորմալ աղբահանություն չի իրականացվում, քաղաքապետարանի աշխատակիցները դեռևս աշխատավարձ չեն ստացել։

Քաղաքային իշխանությունը ՔՊ-ին նվիրած «Բալասանյան դաշինքը» ոչ միայն նպատակահարմար չի գտնում իրեն քվե տված գյումրեցիներին բացատրություն տալու, այլ նաև Բալասանյանի թիմակիցները քաղաքում շրջում են այնպես, կարծես կատարվածը օրինաչափ է, կամ ընդհանրապես ոչ մի բան էլ չի եղել։

«Բալասանյան դաշինքը» իրադարձություններին, քաղաքի իրավիճակի մասին տեղեկանում է մամուլից, իրենք ո’չ մեղավոր են, ո’չ էլ առավել եւս պատասխանատու ստեղծված իրավիճակի համար։

Share This