Բաբկեն Թունյանն արձագանքել է Վիգեն Խաչատրյանի մահով ուրախացածներին

ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահը բուռն արձագանքի է արժանացել ֆեյսբուք սոցիալական ցանցում։

Ի պատասխան իշխանական պատգամավորի մահաով ուրախացողների, ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը գրել է.

«Հայ մարդու մահով ուրախացող «հայեր», երկար կյանք ու առողջություն ձեր ծնողներին: Երևի էս տարիքում գոնե իրենց հաջողվի ձեր մեջ մի քիչ մարդկություն սերմանել (չնայած քիչ հավանական է)»։

Գրառման ներքո օգտատերերը նրան հիշեցրել են 2018-ի սև ժապավենները, դագաղները, Նադեժդա Սարգսյանի, Արմեն Գրիգորյանի ու այլոց մահով ուրախացողների մասին։

Հիշեցնենք, որ 72 տարեկանում սրտամկանի ինֆարկտից մահացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Share This