Արցախցիներ, կանչեք նրանց օգնության, մի ամաչեք, նրանք պետք է ամաչեն, որ մեջտեղ կերել, հայրենիքն ուրացել են
Արցախը 200 օր շրջափակման մեջ է, իսկ այս դժվարին պահին ո՞ւր են , ի՞նչ են անում <<Պայքար, պայքար մինչև վերջ>> պոռացած, Նիկոլ Փաշինյանի հոգևոր հայր Լևոն Տեր-Պետրոսյանը, Զորավար Անդրանիկի կարգախոսը՝ <<Իմ կուսակցությունը ժողովուրդը>> նախընտրական լոզունգ սարքած, աղքատ ջեբով, բիծ ունեցող կոստյումով Հայաստան եկած և այստեղ սուպերհարուստ դարձած, Աֆրիկայում առյուծներ որսացած Ռոբերտ Քոչարյանը, Նիկոլ Փաշինյանին և ՀՀ քաղաքացիությունից հրաժարված Արմեն Սարգսյանին հայ ժողովրդի ջեբը գցած, <<Նիկոլը ճիշտ էր, ես ՝սխալ>> խոսքերով ժեխի աչքում Նիկոլին հերոսացած, 25 տարում կուտակած իր մեծ փողերը հուսալի տեղ թաքցրած Սերժ Սարգսյանը,Արցախի խնդիրը շահարկած Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Սամվել Կարապետյանը և այլոք, նրանք հիմա ո՞ւր են։ Հանուն Արցախի իրենց կյանքը տված հազարավորները հավերժ ննջում են, իսկ իրենք հարստացած՝ երկրային կյանքի բարիքներն են վայելում։ Արցախցիներ, կանչեք նրանց օգնության, մի ամաչեք, նրանք պետք է ամաչեն, որ մեջտեղ կերել, հայրենիքն ուրացել են։
