Արցախցիների գույքային իրավունքների պաշտպանության համար շարունակվում է դիմումների ընդունումը ՄԻԵԴ

Հարգելի Արցախցիներ,

 

«Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակը` «Միջազգային ու համեմատական իրավունքի կենտրոն» և « Արցախի ժողովրդի շահերի և իրավունքների պաշտպանության միություն» հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ, շարունակում է ընդունել դիմումներ Արցախի բնակիչների կողմից՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացնելու համար։ Դիմումները վերաբերում են բնակիչների գույքային պահանջներին՝ Ադրբեջանի կողմից Արցախի բնակիչների սեփականության (բնակարան, տուն, հողամաս, և այլն) բռնազավթման հիմքով։

 

Մեր ծառայությունը անվճար է։

 

Եթե ցանկանում եք դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, կարող եք լրացնել այս թերթիկը՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf9qH9awYfXxNWDt69JMQ0862SHUsafViuOYkP2aE29as3jvw/viewform?usp=publish-editor , կամ կարող եք զանգահարել (010)220012 հեռախոսահամարին ժամը 10:00-ից մինչև 18:00-ը, կամ գրել stepanyanirinaa@gmail.com էլեկտրոնային փոստին՝ հանդիպում նախապատրաստելու համար, կամ այցելել փաստաբանական գրասենյակ՝ Բաղրամյան պողոտա, շենք 25, հարկ II, բն․ 8 հասցեով։

 

Բաց մի թողեք ձեր գույքին տեր կանգնելու ձեր հնարավորությունը։

Share This