Արցախի 120 հազար հայերը՝ վտանգի առաջ․ Ադրբեջանը մերժել է անվտանգության երաշխիքներ տալ

«Արցախը կանգնելու է էթնիկ զտումների առաջ, որովհետև Ալիևը շատ բացեյբաց ասել է` Արցախ ոչ ոք չի մտնելու և մենք ենք որոշելու՝ ով է այնտեղ ապրելու»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը` անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի արած հայտարարությանը։

Խոսքը Reuters-ի հրապարակման մասին է, որտեղ ասվում է, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մերժել է Արցախում բնակվող շուրջ 120 հազար էթնիկ հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու Հայաստանի պահանջը:

Վերջինս հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի՝ վերը նշված պահանջը «միջամտություն է Ադրբեջանի գործերին»։

Share This