Արզաքանցյանն ազատ է արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել. ՔԿ

«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանն ազատ է արձակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

«Քրեական վարույթ է նախաձեռնվել 335-րդ հոդվածի հատկանիշներով, պարզվում է փամփուշտների անօրինական կամ օրինական լինելու հանգամանքը»,– նշել են ՔԿ–ից։

Գերատեսչությունից հայտնել են, որ քրեական հետապնդում չի հարուցվել, ներկայում նախաքննություն է իրականացվում։

Share This