«Արդար Խոսք» կուսակցությունը հայտնում է, որ չի մասնակցելու առաջիկա ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին
«Արդար Խոսք» կուսակցությունը հայտնում է, որ չի մասնակցելու առաջիկա ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին։
Այս որոշումը պայմանավորված է այն իրողությամբ, որ ընտրական գործընթացը չի ապահովում արդար և հավասար պայմաններ բոլոր քաղաքական ուժերի համար։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ընտրապայքարը վաղուց դուրս է եկել իրավահավասար դաշտից․ քարոզարշավը փաստացի մեկնարկել է շատ ավելի շուտ, իսկ լրատվամիջոցների զգալի մասը գործում է ընտրովի ուժերի շահերի շրջանակում՝ ցուցաբերելով ակնհայտ կողմնապահություն։
Այս պայմաններում մասնակցությունը մեզ համար չի կարող դիտվել որպես իրական ժողովրդավարական գործընթացի մաս։
Միաժամանակ, մեր խորհին շնորհակալություն ենք հայտնում բոլոր աջակիցներին վստահության և համախմբվածության համար։
Մենք վստահեցնում ենք, որ մեր պայքարը չի դադարելու։ «Արդար Խոսք» կուսակցությունը շարունակելու է բարձրաձայնել յուրաքանչյուր անարդարություն, պաշտպանել պետականության հիմքերը և պայքարել հանուն արդար, իրավական և հավասար Հայաստանի։
✊ Պայքարը շարունակվում է։
