Արգելված է երթևեկությունը Սևան-Դիլիջան մայրուղով

ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով, Ճանապարհային ոստիկանությունը, համաձայնեցնելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, ժամը 16.45-ից արգելելու է երթևեկությունը Սևան-Դիլիջան ավտոճանապարհին, Սևանի թերակղզուց-Դիլիջան քաղաքի շրջանաձև խաչմերուկ:

Ելնելով վերը նշվածից` առաջարկվում է օգտվել շրջանցիկ ճանապարհից` Վանաձորով:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )