Ավստարալական <> ավիաընկերությունն ամենաերկար անվայրէջք թռիչքի ռեկորդ է սահմանել
Ավստրալական Qantas ավիաընկերության՝ Boeing 787-9 ինքնաթիռի՝ Սիդնեյից Նյու Յորք կատարած թռիչքը դարձել է ամենաերկար անվայրէջք թռիչքը, գրում է РИА Новости-ն:
Թռիչքի ամբողջական ժամանակահատվածը կազմել է 19 ժամ, 14 րոպե: Օդանավը հաղթահարել է 16 309 կիլոմետր և վայրէջք է կատարել 37 րոպե ուշացումով:
Ավելի վաղ ամենաերկար անվայրէջք թռիչքն է համարվել Նյու Յորքից Սինգապուր թռիչքը՝ 18 ժամ 50 րոպե տևողությամբ և 15 345 հեռավորությամբ:
