Առողջ եղեք դուք էլ և հոգ տարեք ձեր մասին
Հարգելիներս , քանի որ արդեն հերթական մարդն է նույն հարցը տալիս , թե « արդյո՞ք ճիշտ է , որ ես կորոնավիրուս ունեմ կամ որ դրական է թեստի արդյունքները », որոշեցի գրառում անեմ ՝ անհանգստությունը փարատելու համար : Նախ շնորհակալ եմ հոգատարության և ուշադրության համար , հետո էլ ասեմ , որ ո՛չ , այս պահին ես աշխատում եմ ինչպես նախորդող օրերին և չունեմ ոչ մի ախտանիշ: Չգիտեմ , թե ոչ ճիշտ տեղեկությունը ինչպես է առաջացել , բայց հարկ եմ համարում տեղեկացնել , որ թեստ էլ չեմ հանձնել , քանի որ դրա խնդիրն այս պահին չկա :
Իրականում շատ լավ գիտակցում եմ , որ ոչ մեկս էլ ապահովագրված չենք , ուստի խնդրում եմ անհոգ եղեք , եթե նման հարցի առաջ կանգնեմ , խոստանում եմ արագ տեղեկատվությունը տարածել , քանի որ շփման շրջանակներս վերջին ժամանակներում մեծ են եղել :
Շարունակում եմ աշխատել , մասնակցել նիստերին , նոր ծրագրեր քննարկել ՝ հուսալով , որ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կարիքը երբեք չի լինի , իսկ եթե եղավ ՝ ուրեմն պետք է անցնեմ նաև այդ փորձությունով : Ես այս պահին առողջ եմ :
Առողջ եղեք դուք էլ և հոգ տարեք ձեր մասին
Կրկին շնորհակալ եմ հոգատարության համար:
