Առաջին անգամ Հայաստանում․ համաշխարհային մակարդակի հիպնոսի մաստերքլաս՝ Շոն Մայքլ Էնդրյուսի և Նիկոլ Վաքերնագելի մասնակցությամբ

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի հիպնոսի ոլորտի բացառիկ մաստերքլաս՝ համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետների մասնակցությամբ։ Միջոցառումը կմիավորի ոլորտի առաջատար փորձագետներին և հետաքրքրված մասնակիցներին՝ առաջարկելով տեսական ու գործնական խորացված գիտելիքներ։

Մաստերքլասը կվարեն միջազգային հեղինակություն վայելող հիպնոթերապևտներ՝ Շոն Մայքլ Էնդրյուս և Նիկոլ Վաքերնագել։

Շոն Մայքլ Էնդրյուսը համարվում է աշխարհի առաջատար հիպնոթերապևտներից մեկը, դասավանդել է 26 երկրներում, վերապատրաստել հարյուրավոր մասնագետների և բազմիցս արժանացել «Տարվա լավագույն հիպնոթերապևտ» մրցանակին։ Նա Dave Elman Hypnosis Institute-ի վերահսկող ուսուցիչ է և Atlantic Hypnosis Institute-ի տնօրեն։

Նիկոլ Վաքերնագելը Swiss Hypnosis Institute-ի հիմնադիրն է և ավելի քան 16 տարվա փորձ ունեցող մասնագետ։ Նա մասնագիտացած է բժշկական հիպնոսի ոլորտում՝ սերտորեն համագործակցելով բժիշկների և կլինիկաների հետ, ինչպես նաև միջազգային մրցանակների դափնեկիր է։

Երկօրյա մաստերքլասի ընթացքում մասնակիցները կծանոթանան ակնթարթային ինդուկցիայի մեթոդներին, տրանսի կառավարման տեխնիկաներին, ինչպես նաև բժշկական հիպնոսի կիրառությանը՝ ներառյալ ցավի վերահսկման և «դժվար» հաճախորդների հետ աշխատանքի մոտեցումները։

Ծրագիրը ներառում է ինչպես տեսական դասընթացներ, այնպես էլ գործնական վարժություններ, որոնք հնարավորություն կտան անմիջապես կիրառել ստացված գիտելիքները։

Մաստերքլասի ավարտին մասնակիցներին կշնորհվեն միջազգային սերտիֆիկատներ։

Միջոցառման ավարտին նախատեսվում է նաև ոչ ֆորմալ հանդիպում՝ afterparty, որը կկայանա «Փարիզ» հյուրանոցի Մոնմարթր սրճարան-ռեստորանում՝ ստեղծելով հարմար միջավայր մասնագիտական շփման և փորձի փոխանակման համար։

Share This