Աշոտ Եղիազարյանը կալանավորվել է․ ՔԿ-ն հայտնում է 100-ից ավելի ընտրակաշառքի դեպքերի բացահայտման մասին

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից ու մանրամասնում, որ

առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ

 

⛔️«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Ա.Ե.-ն մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու պայմանով՝ Արտաշատ համայնքի 100-ից ավելի ընտրողի 100.000-500.000 ՀՀ դրամի չափով ընտրակաշառք է տվել, իսկ նշված ընտրողները որոշ դեպքերում գործելով այլ ընտրողների հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ ստացել են տարբեր դրամական միջոցների չափով ընտրակաշառքներ:

 

⛔️Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պատգամավորի թեկնածու Ա.Ե.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրակաշառք տալը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

 

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

 

Նախաքննությունը շարունակվում է։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ դատախազությունը քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդություն էր ներկայացրել ԿԸՀ նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ։

Share This