Աշխարհի չեմպիոն հանդիսացող մարզիկի տունը կողոպտել են
Ձյուդոյի Աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Լուկա Մայսուրաձեի տունը, որը գտնվում է վրացական Խաշուրիում, կողոպտել են։ Այս մասին տեղեկանում ենք վրացական մամուլում տեղ գտած հրապարակումներից։
Գողացել են զարդեր եւ մոտ 1000 լարի կանխիկ գումար։ Կողոպուտի պահին տանը ոչ ոք չի գտնվել։ Ներկայումս վրացական ՆԳՆ-ն իրականացնում է հետաքննություն։ Նշենք, որ քսանհինգամյա Մայսուրաձեն մեկ շաբաթ առաջ էր վերադարձել Դոհայում տեղի ունեցած Աշխարհի առաջնությունից, որտեղ ոսկե մեդալի էր արժանացել։ Այն, որ մրցանակը նույնպես կարող են գողացած լինել, չի հաղորդվում։
