Աշխարհահռչակ սպորտային բրենդների արտադրանքում վնասակար նյութեր են հայտնաբերվել

Ամերիկացի գիտնականները աշխարհառչակ այնպիսի սպորտային բրենդների թողարկած արտադրանքներում, ինչպիսիք Nike-ն ու Adidas-ն է, հայտնաբերել են վտանգավոր նյութեր։ Մասնավորապես, Ամերիկյան Միջավայրի հիգիենայի կենտրոնը (CEH) մասնագետները Nike, Adidas, Champion, Fabletics, Patagonia, Athleta, Kohl’s եւ Sweaty Betty բրենդների արտադրանքներում հայտնաբերել են BPA արդյունաբերական քիմիական նյութը, որը կարող է բարձրացնել մարդու արյան ճնշումը, ինչպես նաեւ առաջացնել սիրտ-անոթային հիվանդություններ, քաղցկեղ, ճարպակալում եւ անպտղույուն։ Հետազոտություններին հետեւել են դատական հայցերն ընդդեմ այդ ընկերությունների։ Նշվում է, որ ուսումնասիրված արտադրատեսակներում BPA-ի առկայությունը գերազանցել է անվտանգ թույլատրելի առկայության սահմանը 40 անգամ։ Գիտնականները հորդորել են մինչեւ խնդրի վերացումը զերծ մնալ նշված բրենդների արտադրանքից։

Share This