Անիպեմզայի առողջության կենտրոնը» և «Աղինի առողջության կենտրոնը» կմիավորվեն

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 12-ի նիստում որոշում կայացրեց, որը կապահովի «Անիպեմզայի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով «Աղինի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում վերակազմակերպելու գործընթացն արդյունավետ ավարտին հասցնել:

Գործընթացը իրականացնելու նպատակով ՀՀ Շիրակի մարզպետի կողմից 2024 թվականի ապրիլի 25-ին ընդունվել էր համապատասխան որոշումը, սակայն Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր մերժել էր այն գրանցել՝ պատճառաբանությամբ, որ Շիրակի մարզպետին փոխանցման ակտ հաստատելու լիազորություն վերապահված չէ:

ՈՒստի անհրաժեշտություն է առաջացել մարզպետին նման լիազորությամբ օժտել, ինչն էլ կատարվեց կառավարության այս որոշմամբ:

Ըստ այդմ, Շիրակի մարզպետին է վերապահվել «Անիպեմզայի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ վիճարկվող) պարտավորությունների՝ «Աղինի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ին փոխանցման ակտը հաստատելու լիազորություն:

Share This