Այսօր ռուս և հայ ժողովուրդների միջև եղբայրական կապերը պահանջված են առավել, քան երբևէ․ Կոպիրկին

Ռուսաստանն ու Հայաստանն անցնող տարում շարունակել են ավելացնել երկկողմ համագործակցության առկա ներուժը։ Այս մասին ասված է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի ամանորյա շնորհավորական ուղերձում։

«Երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները դինամիկ զարգացել և ընդլայնվել են: Ռուսաստանը մնացել է հանրապետության հիմնական առևտրային գործընկերը և ներդրողը հայկական տնտեսության մեջ: Եվրասիական ինտեգրացիոն գործընթացների ոլորտում խորացել է համագործակցությունը: Հաջողությամբ առաջ է ընթացել կոոպերացիան Եվրասիական տնտեսական միության ձևաչափով»,– ասել է նա։

Իր ուղերձում դեսպանն անդրադարձել է նաև ժամանակակից Հայաստանի պատմության ամենամռայլ էջերից մեկին․

«Ավելի քան 100 հազար ղարաբաղցիներ ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը՝ թիկունքում թողնելով տները և իրենց սովոր կենսաձևը։ Հնարավոր չէ ամբողջությամբ պատկերացնել, զգալ մարդկանց ցավն ու տարակուսանքը, որոնք դարձել են այդ ողբերգական իրադարձությունների զոհը: Ռուսաստանցիներն այդ ցավն ընդունեցին ինչպես իրենցը: Առաջին իսկ օրերից Ռուսաստանը աջակցություն է ցուցաբերել հարկադիր տեղահանվածներին ինչպես հասարակական և մասնավոր կազմակերպությունների միջոցով, այնպես էլ պետական մակարդակով»,- նշել Է Կոպիրկինը։

Մանրամասները՝ տեսանյութում։

https://youtu.be/OyxLAPEjNWw?si=LtOp2VZDz8cPIY_S

 

Share This