Այլ կերպ եմ ուզում ապրել, քաղաքականությամբ չեմ ուզում զբաղվել. Լենա Նազարյան

Չեմ ցանկանում լինել պատգամավոր ու քաղաքական գործունեությամբ զբաղվել, ուզում եմ այլ կերպ ապրել: Այս մասին Ambion.news-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, ով չի առաջադրվել ՔՊ համամասնական ցուցակով 2026թ-ի խորհրդարանական ընտրություններին։

«Երբ եղավ իմ ներգրավումը քաղաքականության մեջ, այդ ժամանակ ընտրություններ էին կեղծվում, հիմա այդ հարցերը լուծված են, իմ քաղաքական նպատակներն իրագործված են», – ասել է նա։

Դիտարկմանը, թե դուք ակտիվ քաղաքական գործունեությամբ էիք զբաղվում, նախկինում ԱԺ փոխնախագահ էիք, հետո պատգամավոր, արդյոք հիասթափվա՞ծ եք, Նազարյանը պատասխանեց, որ «ոչ մի բանից չի հիասթափվել, հոգնել, ուզում է ոչ հանրային կյանքով ապրել»։

Հարցին, թե «Իմ քայլը» հիմնադրամում կշարունակե՞ք աշխատանքը, զրուցակիցը պատասխանեց․ «Այդ հիմնադրամի խորհրդի նախագահն եմ, կշարունակեմ գործունեությունս»:

Share This