ԱՄՆ-ն Հնդկաստանին 100 միլիոն դոլար օգնություն կտրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարի համար. RT

ԱՄՆ-ն առաջիկա օրերին ավելի քան 100 միլիոն դոլար օգնություն կտրամադրի Հնդկաստանին կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով Սպիտակ տան կայքին:

Ի համերաշխություն Հնդկաստանի՝ Covid-19-ի դեպքերի նոր ալիքի դեմ պայքարում ԱՄՆ-ն առաջիկա օրերին ավելի քան 100 միլիոն դոլար արժողությամբ ապրանք կհասցնի՝ հրատապ օգնություն ցուցաբերելու համար…»,- ասված է հայտարարության մեջ:

Ինչպես նշվում է, ավիաչվերթները ԱՄՆ կառավարական օգնությամբ բեռնված ինքնաթիռները Հնդկաստան կսկսեն ժամանել ապրիլի 29-ից:

Ըստ Սպիտակ տան՝ օգնությունը հիմնականում կներառի AstraZeneca պատվաստանյութի 20 միլիոն չափաբաժին:

Բացի այդ, Հնդկաստան կուղարկվեն բազմակի օգտագործման թթվածնի բալոններ, թթվածին առաջացնող և խտացնող սարքեր, 15 միլիոն շնչառական միջոցներ, պատվաստանյութերի արտադրության պրեկուրսորներ և մեկ միլիոն արագ թեստեր կորոնավիրուսի համար:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )