ԱՄՆ-ն հայտարարել է մոտ հազար զինվորականի՝ Սիրիայից Իրաք տեղափոխելու մասին
ԱՄՆ-ն Սիրիայից դեպի Արևմտյան Իրաք մոտ հազար զինվորական կտեղափոխի, գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարար Մարք Էսպերի հայտարարությանը:
Պաշտպանության նախարարի խոսքով՝ զինվորականների տեղափոխումն է անհրաժեշտ է Իրաքը պաշտպանելու, ինչպես նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարելու համար: Զորքերի տեղափոխումն իրականացվելու է ինչպես օդային ճանապարհով, այնպես էլ ցամաքով, և տեղափոխմանը գործընթացը մի քանի շաբաթ է տևելու:
Հոկտեմբերի 14-ին հայտնի է դարձել, որ Թուրքիայի՝ Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունների սկսելուց հետո Սիրիայից Իրաք են տեղափոխվել միջազգային կոալիցիայի զինվորականները: Ընդհանուր առմամբ Սիրիայից 150 զինվորական է դուրս բերվել, այդ թվում նաև ամերիկացիներ: Զինվորականները Իրաք են տեղափոխվել օդային ճանապարհով Դերիկ քաղաքի մերձակայքում գտնվող օդանավակայանից:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիպ Էրդողանը Սիրիայում ռազմական գործողությունների սկզբի վերաբերյալ հայտարարել է հոկտեմբերի 9-ին: Ռազմական գործողություններն անվանվել են «Խաղաղության աղբյուր»: Վերջինիս նպատակը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարն է:
