ԱՄՆ-ի և Իսրայելի հետ բոլոր հարաբերությունները կխզեն

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը փետրվարի 1-ին հայտարարել է, որ ինքը տեղեկացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին «դարի գործարք» ծրագրի ֆոնին այս երկու պետությունների հետ բոլոր հարաբերությունների խզման մասին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

«Մենք երկու նամակ ենք ուղարկել. Մեկը Իսրայելի վարչապետի պաշտոնակատար Բենյամին Նեթանյահուին, մյուսը՝ ԱՄՆ-ին, այն մասին, որ Պաղեստինը ոչ մի հարաբերություն չի ունենա նրանց հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, կապված նախկինում ստորագրված համաձայնագրերի և միջազգային իրավունքի` նրանց կողմից խախտման հետ»,-հայտարարել է Պաղեստինի առաջնորդը:
Աբբասի խոսքերով ԱՄՆ-ն այլևս չի կարող բարեկամ համարվել Պաղեստինի համար:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )