Ամերիկյան Լինքոլն քաղաքում գողը հանցագործության պահին սայթաքել է սառույցի վրա և կոտրել ոտքը
Ամերիկյան Լինքոլն քաղաքում գողության պահին գողը սայթաքել է սառույցի վրա և կոտրել ոտքը: Այս մասին տեղեկացնում է lenta.ru կայքը:
Հունվարի 21-ի լույս առավոտյան քաղաքի 18-ամյա բնակչուհին ոստիկանությանը տեղեկացրել է, որ ինքը տեսել է, թե ինչպես իր երկու ծանոթները`տղամարդ և կին, տանում էին իր բնակարանի իրերը:
Հանցագործ տղամարդը ճանապարհին սայթաքել է և ընկել`գողացված հեռուստացույցը ձեռքին: Նա գոռացել է և ասել, որ կոտրել է ոտքը: Սակայն մինչև ոստիկանության ժամանելը կասկածյալներին այնուամենայնիվ հաջողվել է մտնել բեռնատար և փախչել:
Ավելի ուշ տեղի հիվանդանոցից ոստիկանությանը հայտնել էին, որ հիվանդանոց է եկել ոտքը կոտրած հիվանդ: Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզել են, որ դա գողության մեջ կասկածվողն է: Լուրջ վնասվածքի պատճառով նրան թողել են հիվանդանոցում:
Նրա ենթադրյալ գործընկերուհին` Շերրի Լ. Գոմեսը ձերբակալվել է: Գողացված հեռուստացույցը, գումարով դրամապանակն ու հեռախոսը ոստիկանները գտել էին հիվանդանոցի մոտակայքում կայանած բեռնատարից:
