Քելլի Օսբորնն արքայազն Հարրիին անվանել է «հիմար» եւ «նվնվացող»
Ամերիկացի դերասանուհի եւ հեռուստահաղորդավար Քելլի Օսբորնն արքայազն Հարիին անվանել է «հիմար» եւ «նվնվացող»։
«I’ve Had It» փոդքաստում ելույթ ունենալիս՝ խոսելով բրիտանական թագավորական ընտանիքի մասին, Օսբորնն ասել է. «Ես կարծում եմ, որ Հարրին հիմար է։ Նա նվնվում է, բողոքում. «Ես միակն եմ, որ հոգեկան խնդիրներ եմ ունեցել… Իմ կյանքը այնքան ծանր է»… Բոլորի համար է դժվար կյանքը։ Դու երկրի արքայազնն էիր, ով հագնվում էր անիծյալ նացիստների թագավորի նման, իսկ հիմա փորձում ես Հռոմի պապից ավելի սուրբ երեւալ: Չի ստացվի»։
Օսբորնը հիշել է 2005 թվականի մի դեպք, երբ Հարրին թեմատիկ երեկույթի համար նացիստ էր հագնվել՝ սվաստիկա թեւկապով: Ավելի ուշ նա ներողություն խնդրեց և դա անվանեց «հավանաբար իմ կյանքի ամենամեծ սխալներից մեկը»՝ նշելով այն Netflix-ի վավերագրական ֆիլմում։
Մեղադրանքները հնչում են արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հետ Spotify-ի պայմանագրի խզման ֆոնին: Spotify-ն եւ Archewell-ը The Post-ին տված համատեղ հայտարարության մեջ ասել են, որ իրենք «փոխադարձ համաձայնել են բաժանվել եւ հպարտ են մեր համատեղ ստեղծած սերիալով»:
Աղբյուրը ավելի վաղ The Post-ին հայտնել էր, որ 38-ամյա Հարրիի եւ 41-ամյա Մարքլի կողմից հիմնադրված Archewell մեդիա ընկերությունը բավարար բովանդակություն չի արտադրել՝ 2020 թվականին իրենց համաձայնության գալով 20 միլիոն դոլարի գործարքի ամբողջական վճարումը ստանալու համար
