ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային տնօրենի հետ քննարկվել են առողջապահական համագործակցության նոր ուղղություններ
Ուրախ էի ԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում հանդիպելու և առանձնազրույց ունենալու ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հետ:
Ներկայացրի առաջիկա մեր ծրագրերը, առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման վեց ամիսների արդյունքները, և այն առաջընթացը, որն առկա է ոլորտում:
Դոկտոր Կլյուգեն ներկայացրեց ԱՀԿ-ում վերջերս իրականացված կառուցվածքային փոփոխությունների մասին:
Քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. այս տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովը և 2027 թ. կայանալիք ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային համաժողովը:
Ստամբուլ
01.07.2026
