ԱԺ ընդդիմադիրները պետք է քննչականների կողմից անձանց խոշտանգելու դեպքերը քննող հանձնաժողով ստեղծեն
«Տիգրան Առաքելյանին չեմ ճանաչում, լավ ու վատ կարծիք էլ չունեմ իր մասին, բայց դա չէ էականը.
Տիգրան Առաքելյանի պատմածը Քննչական կոմիտեի գործողությունների և հատկապես դրանցում Արգիշտի Քյարամյանի անձամբ մասնակցելու վերաբերյալ պետական մարմինների կողմից հանցավորության ու անբարոյականության անհասանելի նոր բարձունքների նվաճում է։
Այս դեպքերը պետք է շատ լուսաբանվեն, սրանց մասին պետք է խոսվի. ուստի՝ ունեմ մի շատ կոնկրետ առաջարկ.
Կարծում եմ շատ երկար ժամանակ է ինչ հասունացել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից քննչական և ոստիկանական մարմինների կողմից անձանց խոշտանգելու դեպքերը քննող քննիչ հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը։
Կարևոր չէ, որ հնարավոր է կարճաժամկետ հատվածում դրանք չդատվեն, կարևոր է, որ բոլորս ցույց տանք, որ այդ մարդիկ հանցագործ սրիկաներ են։
ԱԺ քննիչ հանձնաժողովը կարող է արդյունավետ գործիք դառնալ երկար ժամանակ այս հարցը հանրության մոտ քննարկելի դարձնելու առումով։
