Ադրբեջանը կարող է դառնալ ԵԱՏՄ անդամ. Պուտինն ակնարկել է

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է  հայտնել ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների ղեկավարներին սերտ համագործակցության և փոխադարձ աջակցության համար։

«Շնորհակալություն եմ հայտնում ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների ղեկավարներին սերտ համագործակցության և փոխադարձ աջակցության համար, ինչպես նաև այսօրվա մեր աշխատանքներին միացած, բայց ԵԱՏՄ անդամ չհանդիսացողներին` դեռևս»։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն շեշտել է` դեռևս:

Նշենք, որ առաջին անգամ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Share This