Ադրբեջանը ԱՄՆ-ին կփոխանցի ԱՄՆ USAID-ի անօրինական գործունեության մասին փաստերը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր է Դոնալդ Թրամփի վարչակազմին փոխանցել հանրապետության տարածքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) անօրինական գործունեության մասին փաստերը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մեր գլխավոր դատախազությունը ներկայումս հետաքննում է USAID-ի անօրինական գործունեությունը, և ես տեղեկացվել եմ նախաքննության մասին:  Հենց որ «թղթապանակը» պատրաստ լինի, մենք այն կներկայացնենք նախագահ Թրամփի վարչակազմին», – ասել է Ալիևը։

Մինչ այս Ադրբեջանը պաշտոնապես ծանուցել է ԱՄՆ-ին հանրապետության տարածքում USAID-ի գործունեության դադարեցման մասին։

Share This