Աբովյանում կասեցվել է հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Մայրանուշ Մկրտչյանին պատկանող հրուշակեղենի արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Կոտայքի մարզ, ք. Աբովյան)։ Այս մասին Ambion.news–ին հայտնում են ՍԱՏՄ–ից։
Մասնավորապես՝
– արտադրական շինություններում, որտեղ իրականացվել է սննդամթերքի արտադրությունը, բնական և մեխանիկական օդափոխության միջոցների քանակը կամ հզորությունը, կառուցվածքը և գործարկումը թույլ չի տվել խուսափել սննդամթերքի աղտոտումից,
– շինությունների պատերը, առաստաղը և հատակը պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,
– սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։
Հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
