Փաշինյանի առանձնատան մոտ ոստիկանական լրացուցիչ ուժեր են տեղակայվել. Mediaport
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ ոստիկանական լրացուցիչ ուժեր են տեղակայվել: Այս մասին հայտնում է Mediaport թելեգրամյան ալիքը:
Ավելի վաղ amnion-news.am-ը հայտնել էր, որ Ազգային ժողովի ու Կառավարական ամառանոցի մոտ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների մեծաթիվ ծառայողներ հսկողություն են իրականացնում։
ambion-news..am-ի թղթակցի փոխանցմամբ ոստիկանական մեքենաներ են եղել Կոնդի` Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքից մինչև Պռոշյան փողոցի գրեթե վերջնամաս։
Ոստիկանական մեքենաներ են եղել նաև Աժ տարածքում` Դեմիրճյան փողոցի հատվածում։