Վիտալի Բալասանյանից ՀՔԾ-ն ձեռ չի քաշում

Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին ՀՔԾ-ն երկրորդ ծանուցում է ուղարկել՝ ներկայանալու հարցաքննության։ Նա դեռ առաջին ծանուցումից հետո դիմում է ուղարկել Մարտի 1-ի գործը քննող քննչական խմբին՝ շեշտելով, որ ինքը 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ անձամբ Երևանում չի գտնվել, և այդ օրերին տեղի ունեցած իրադարձությունների մասին իր տվյալները սահմանափակվում են այնքանով, որքանով որ դրանք հասանելի են եղել հասարակության լայն շրջանակներին և տարածվել են ԶԼՄ-ների միջոցով, ուստի նախաքննությանը ոչնչով չի կարող նպաստել եւ ասելիք, ըստ այդմ, չունի:
Սակայն Հատուկ քննչական ծառայությունը համառորեն ձեռ չի քաշում Արցախի նախագահի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին արդեն իսկ հայտարարած Բալասանյանից։ Սակայն որքան էլ մեծ է ՀՔԾ-ի ցանկությունը՝ Բալասանյանին հարցաքննելու, որեւէ ձեւով նրան չեն կարող Արցախից բերել Հայաստան։ Բալասանյանը դե ֆակտո այլ երկրի քաղաքացի է՝ նրա չեն կարող ոչ բերման ենթարկել, ոչ հետախուզում հայտարարել։ Մանավանդ որ առաջադրված մեղադրանք էլ չկա։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )