Սպարտակի հարձակվողը հունվարին կարող է հայտնվել Ռոմայում
Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինը կարող է տեղափոխվել «Ռոմա»: Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:
Նշվում է, որ ռուս հարձակվողը ձմռանը վարձակալական հիմունքներով կհայտնվի իտալական ակումբում:
Հիշեցնենք, որ 29-ամյա հարձակվողն ամռանն էր ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել «Սպարտակ»:Հավելենք, որ ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Կոկորինը մասնակցել է 8 հանդիպման և դարձել ՝ 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: