Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են տրամադրել Ասկերանի շրջանի բնակիչներին

Ռուս խաղաղապահները սննդամթերքի և առաջին անհրաժեշտության իրերով հումանիտար փաթեթներ են բաժանել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի բնակիչներին, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Մթերային փաթեթներն ու առաջին անհրաժեշտության պարագաները փոխանցվել են մի քանի հարյուր բնակիչների։

Նշվում է նաև, որ ռուս խաղաղապահների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի մարտական գործողություններից տուժած շրջաններում շարունակվում է կենսական նշանակության ենթակառուցվածքների վերականգնումը: Խաղաղապահների օգնությամբ լիովին վերականգնվել է էլեկտրամատակարարման համակարգը։ 24 բնակավայրում վերսկսվել է էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը։

Ռուսաստանի ՊՆ-ի բժշկական ջոկատների մասնագետները Ստեփանակերտում և Մարտակերտում շարունակում են բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերել․ ընդհանուր առմամբ, ռուս զինվորական բժիշկները օգնություն են ցուցաբերել 558 քաղաքացիների, այդ թվում՝ 67 երեխաների, ասած է հաղորդագրության մեջ։Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )