Ռուսաստանում պարզաբանել են, թե պաշտոնյաները որ դեպքում չեն կարող նվերներ ընդունել
Ռուսաստանի Աշխատանքի նախարարությունը պարզաբանել է, թե պետական ծառայողները որ դեպքերում չեն կարող նվերներ ընդունել իրենց ենթականերից, բացառությամբ այն նվերները, որոնք պաշտոնական միջոցառումների ժամանակ են տրվում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ամանորյա տոներին ընդառաջ նախարարությունը ծանուցագիր է ուղարկել բոլոր պետական հաստատություններին այս առնչությամբ։
Նշենք, որ պաշտոնական միջոցառումների ժամանակ ստացած նվերներն էլ հանձնվում են, հատուկ գրանցումով։ Գրության մեջ նշվում է, որ հակառակ պարագայում, կարող են ի հայտ գալ որոշակի իրավական հետեւանքներ, նաեւ շահերի բախման տեսքով, ինչը կարող է հարցականի տակ դնել կայացված որոշումների օբյեկտիվությունը։